Կոմպոզիտոր. «Ռոբերտ Ամիրխանյանը 10 հազ. դրամ կաշառք է առաջարկում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտոր Վահրամ Բաբայանն անդրադարձել է հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միությունում կայանալիք համագումարին, որի ժամանակ միության նախագահ պետք է ընտրեն: Բաբայանը հայտարարել է, որ կոմպոզիտորների մի մասը թեև ատում է միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, բայց 10 000 դրամ կաշառքի դիմաց մտափոխվում են: Բաբայանի խոսքերով՝ Ամիրխանյանը նաև վստահեցնում է՝ ինքը վերևներում հովանավոր ունի։
–Մենք արդեն 22 տարի` շուրջ քառորդ դար, ակնկալում ենք Կոմպոզիտորների միության նախագահի փոփոխությունը։ Խուլիգանական, ուժային մեթոդներով Ամիրխանյանը մարդկանց իր կողմն է տանում, միությունում վախի մթնոլորտ է։ Շատերը վախենում են իրենց աշխատանքը կորցնել,-ասել է Բաբայանը։

7or.am