Աշխարհ

15.10.2013 12:37


Պարզվել է Մոսկվայում 25-ամյա ռուս երիտասարդին սպանող ադրբեջանցու ինքնությունը

Պարզվել է Մոսկվայում 25-ամյա ռուս երիտասարդին սպանող ադրբեջանցու ինքնությունը

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է Բիրյուլևոյում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալի ինքնությունը, որի դեմքն արձանագրել էր շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը։ Կասկածյալն Ադրբեջանի քաղաքացի, 1982թ. ծնված Օրխան Զեյնալով Զախիտ Օղլին է:

Հիշեցնենք, որ Մոսկվայում զանգվածային ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ տեղի բնակիչ, 25-ամյա Եգոր Շչերբակովն ընկերուհու հետ զբոսնելիս սպանվել էր ենթադրաբար շաուրմա վաճառող ադրբեջանցի ներգաղթյալի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը