Լրահոս

15.10.2013 11:46


Կուրբան–բայրամի ժամանակ թալիբները պայթեցրել են աֆղան նահանգապետին

Կուրբան–բայրամի ժամանակ թալիբները պայթեցրել են աֆղան նահանգապետին

ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ՝ Կուրբան–բայրամի տոնին՝ առավոտյան նամազի ժամանակ, Աֆղանստանի Լոգար նահանգի նահանգապետ Արսալա Ջամալը զոհ է գնացել տեղական մզկիթներից մեկում կազմակերպված ահաբեկչությանը։ Մզկիթում մահապարտի պայթելու հետևանքով վիրավորվել է նաև 20 մարդ։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ահաբեկչությունը մեղսագրվում է թալիբներին։ Նշենք, որ նահանգապետի սպանությունից մեկ շաբաթ առաջ Լոգարում ձերբակալվել էր «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» շարժման առաջնորդի օգնական Լատիֆուլլի Մեխսուդան։

Այս խորագրի վերջին նյութերը