«Օրիական օյինբազությունները ծիլեր են տվել, այս անգամ՝ մարազմատիկ վիճակներում»
Դպրոցում պատմության դասաժամին Իսրայել Օրու «բոց դիվանագիտությունը» անցնելուց այդ խղճուկ կերպարը թե՛ դասագրքում, թե՛ ուսուցչի շուրթերից ներկայացվում էր եթե ոչ դրական կերպար, ապա կարեկցանքի արժանի մարդ, որը հայ ազգի բարօրության համար դռնեդուռ ընկավ: Սկզբից եվրոպացու գիրկն ընկավ, հետո, տեսնելով, որ մեջը կայֆ չկա, փորձեց ռուսի գիրկն ընկել, ու կրկին ապարդյուն: Անցան դպրոցական տարիները, բայց ազգիս մեջ օրիական օյինբազությունները չանցան: Ավելին՝ մի տեսակ ծիլեր են տվել, այս անգամ՝ մարազմատիկ վիճակներում: Եթե Օրու մարազմատիկ վիճակները կարելի է բացատրել ազատագրական պայքարով, ապա ժամանակակից օրիականների պահվածքը Հայաստան պետության պարագայում անբացատրելի է:
Շատ բան չեմ ուզում՝ ապրենք արժանապատիվ, վերանայենք մեր պատմությունը, ապագա սերունդներին էլ չդաստիարակենք օրիական ու բալայանական ոգով:
«Օրիական օյինբազությունները ծիլեր են տվել, այս անգամ՝ մարազմատիկ վիճակներում»
Դպրոցում պատմության դասաժամին Իսրայել Օրու «բոց դիվանագիտությունը» անցնելուց այդ խղճուկ կերպարը թե՛ դասագրքում, թե՛ ուսուցչի շուրթերից ներկայացվում էր եթե ոչ դրական կերպար, ապա կարեկցանքի արժանի մարդ, որը հայ ազգի բարօրության համար դռնեդուռ ընկավ: Սկզբից եվրոպացու գիրկն ընկավ, հետո, տեսնելով, որ մեջը կայֆ չկա, փորձեց ռուսի գիրկն ընկել, ու կրկին ապարդյուն:
Անցան դպրոցական տարիները, բայց ազգիս մեջ օրիական օյինբազությունները չանցան: Ավելին՝ մի տեսակ ծիլեր են տվել, այս անգամ՝ մարազմատիկ վիճակներում: Եթե Օրու մարազմատիկ վիճակները կարելի է բացատրել ազատագրական պայքարով, ապա ժամանակակից օրիականների պահվածքը Հայաստան պետության պարագայում անբացատրելի է:
Շատ բան չեմ ուզում՝ ապրենք արժանապատիվ, վերանայենք մեր պատմությունը, ապագա սերունդներին էլ չդաստիարակենք օրիական ու բալայանական ոգով:
Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից