Լրահոս

15.10.2013 10:58


«Գրիգորյանի վերջնանպատակը ՀՀԿ-ի համար ընդդեմ ԲՀԿ-ի դհոլություն անելն է»

«Գրիգորյանի վերջնանպատակը ՀՀԿ-ի համար ընդդեմ ԲՀԿ-ի դհոլություն անելն է»

«Ավշարի» Արամայիս Գրիգորյանը՝ նույն ինքը՝ նորանշանակ Արարատի մարզպետը, որը 2007-ին հեղափոխական դրոշակը ձեռքին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, վերջնականապես կողմնորոշվեց իր կուսակցական փնտրտուքների մեջ: Պարզվում է՝ Գրիգորյանի վերջնանպատակը (գերնպատակը) ոչ թե Արարատի մարզի խնդիրների լուծումն է, այլ ՀՀԿ-ի համար ընդդեմ ԲՀԿ-ի դհոլություն անելը: Արարատում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ՏԻՄ մակարդակով տոկոս խփոցի է լինելու՝ Գրիգորյանի բարձր հովանու ներքո: Դե, մարդու համար պատվի (գործարանի) հարց է ԲՀԿ-ի դեմ պայքարելը:
Բռա՛վո, կարգին, անգամ փոքր–ինչ գինովցած որոշում է: Մարդ այդ տեսակ մարզպետ պետք է լինի, որ հանուն վեհ շահի՝ թողնի մարզային խնդիրները, այն էլ՝ ռազմավարական նշանակություն ունեցող մարզի, ու զբաղվի «հրատապ» նշանակության քաղաքապետի ընտրություններով:
Հ. Գ. Աչքիս «Ավշարի» արտադրանքը Բաղրամյան 26-ում կարգին պահանջարկ ու սպառում ունի:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը