Թե ինչպե՞ս է ոմանց հարստանալու հաշվին դատարկվում պետական բյուջեն
ԳԱԼԱ-ն նոր մանրամասներ է փորձում պարզել ԱԽՔ, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հիմնադրած «Եվրոբիլդունգ» Եվրոպական կրթական կենտրոն ՓԲԸ գործունեության վերաբերյալ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ պետռեգիստրի տվյալների՝ ընկերությունը ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հիմնադրել է 2001 թվականին:
Դատելով այս կազմակերպության գործարքներից ընդամենը մեկի համառոտ նկարագրից՝ հասկանալի է դառնում, որ «Եվրոբիլդունգ» ԵԿԿ-ն հասցրել է իր «առաքելությունը» կատարել եւ խոշոր գումարներ ուղղորդել դեպի հիմնադրի գրպանը, այնուհետեւ դադարեցրել է իր գործունեությունը:
Գործարքներից մեկն, ինչպես արդեն նշել ենք, առնչվում է Գյումրիի ոչ այնքան կենտրոնական հատվածում գտնվող մի շինության (Հասցե՝ Ղուկասյան 30):
Այս շենքի աճուրդը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 18-ին: Բացի ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանից, աճուրդին որեւէ մեկը չի մասնակցել: Մեկնարկային գինը եղել է ընդամենը 11 մլն 209 հազ .581 դրամ: Բաղդասարյանը ձեռք է բերում 930.19 քառ. մետր մակերեսով շենքը:
Գնելուց հետո այստեղ ՕԵԿ ղեկավարը ներդրումներ չի անում, չի կառուցապատում: Ընդամենը 8 ամիս անց Բաղդասարյանին հաջողվում է պետությունից գնած գույքը վաճառել պետությանը՝ անհամեմատ ավելի բարձր գնով:
Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ 2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 74 մլն. 250,0 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը ձեռք է բերվում Արթուր Բաղդասարյանից եւ հանձնվում է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությանը:
Այս գործարքն ուշագրավ է մի շարք առումներով: Կան բազում հարցեր, որոնց պատասխանները դեռեւս անհայտ են... Ինչպե՞ս է ստացվել, որ 11 մլն դրամով պետությունից ձեռք բերված գույքը ամիսներ հետո Արթուր Բաղդասարյանը վաճառում է պետությանը՝ ավելի քան 74 մլն դրամով: Ի՞նչ սկզբունքներ հաշվի առնելով է ՀՀ կառավարությունն այդքան գնահատել եւ պետբյուջեից դուրս գրել նման գումար այն դեպքում, երբ ընդամենը ամիսներ առաջ է 11 մլն-ով վաճառվել պետական գույքը:
Ուշագրավ է նաեւ, որ ընդամենը մեկ շինության գործարքով Արթուր Բաղդասարյանը «խփում է նշանակետին»՝ եւ գրպանում միանգամից 63 մլն դրամ:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակը ԳԱԼԱ-ին համառորեն չցանկացավ հայտնել, թե «Եվրոբիլդունգ»-ը երբ է մասնակցել աճուրդին եւ ինչքանով է ձեռք բերել շենքը:

Մանրամասները՝ galatv.am–ում