ԼՂՀ վարչապետ. «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել»
«Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել։ Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ։ Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ»,-«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը՝ անդրադառնալով Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին։
«Ի դեպ, Արցախի վարչապետը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զ. Բալայանին պարգեւատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով եւ տվել Արցախի հերոսի կոչում։ Փաստորեն, այդքանից հետո նա առանց ամաչելու սակարկում է Արցախի անկախությունը»,– գրում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: