Լրահոս

15.10.2013 09:44


Իշխանությունը դռնեդուռ է ընկել

Իշխանությունը դռնեդուռ է ընկել

«Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար Սերժ Սարգսյանը հիմա էլ Եվրոպա է գործուղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. նա այժմ Բրյուսելում է, որտեղ պատրաստվում է հանդիպել Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ: Իսկ մինչ այդ՝ Բրյուսելից «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, Հ. Աբրահամյանը շտապել է հայտարարել Եվրամիության հետ համագործակցության շարունակման իրենց մտադրության մասին»,–գրում է «Ժողովուրդը»։

«Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում եւ շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Ուղղակի այն արձանագրությունները, որ մենք ապագայում պետք է ստորագրենք` նոյեմբեր ամսին, եթե կլինեն կետեր, որոնք կհակասեն Մաքսային միությանը, մենք պատրաստ ենք քննարկելու եւ շտկելու»,–ԱԺ նախագահի խոսքերն է մեջբերում թերթը։

«Թե որքանով Հ. Աբրահամյանին կհաջողվի համոզել Եվրամիությանը՝ թույլ տալ ՀՀ իշխանություններին նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ ակնհայտ է` որքան մոտենում է նոյեմբերը, այնքան իշխանություններն ավելի ինտենսիվորեն են դռնեդուռ ընկնում Եվրոպայի բարեհաճությունը ստանալու հարցում»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը