Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.00-ին, «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.12-ին Ֆիլիպինյան կղզիների տարածքում՝ Սեբու քաղաքից 50 կմ հարավ, տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 9.890, և արևելյան երկայնության՝ 124.210: Ըստ «News.com» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով ավերվել են մի շարք շենքեր և շինություններ: Ավելի քան 20 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել: Երկրաշարժին հետևել է ավելի քան 10 հետցնցում:
Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպինյան կղզիների տարածքում
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09.00-ին, «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.12-ին Ֆիլիպինյան կղզիների տարածքում՝ Սեբու քաղաքից 50 կմ հարավ, տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 9.890, և արևելյան երկայնության՝ 124.210:
Ըստ «News.com» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով ավերվել են մի շարք շենքեր և շինություններ: Ավելի քան 20 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել:
Երկրաշարժին հետևել է ավելի քան 10 հետցնցում: