Լրահոս

14.10.2013 17:44


Սահակաշվիլին Թուրքիայում բնակվող մի քանի հարյուր վրացիների քաղաքացիություն է շնորհել

Սահակաշվիլին Թուրքիայում բնակվող մի քանի հարյուր վրացիների քաղաքացիություն է շնորհել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թուրքիայում բնակվող մի քանի հարյուր վրացիների քաղաքացիություն է շնորհել։ «Ռոսթավի–2»–ի փոխանցմամբ՝ անձը հաստատող փաստաթղթերը հասցեատերերին հանձնելու համար Սահակաշվիլին անձամբ է այցելել Թուրքիա։ Մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Սահակաշվիլին մտադիր է Թուրքիայում բնակվող հնարավորինս շատ վրացիների քաղաքացիություն շնորհել։

Սեպտեմբերին ևս Թուրքիայում բնակվող մոտ հազար վրացիներ Սահակաշվիլիից քաղաքացիություն էին ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը