Լրահոս

14.10.2013 17:16


Ռիհաննայի թուիթթերյան հաղորդագրությունները շարունակում են ձերբակալությունների պատճառ դառնալ

Ռիհաննայի թուիթթերյան հաղորդագրությունները շարունակում են ձերբակալությունների պատճառ դառնալ

Շարունակում են բացահայտվել ամերիկացի երգչուհի Ռիհաննայի՝ Թայլանդի Փհուքեթ կղզում անցկացրած հանգստի նոր մանրամասները։ Այժմ էլ «Թուիթթեր»–ի իր միկրոբլոգում, որը 32 մլն հետևորդ ունի, երգչուհին պատմել է՝ ինչպիսի էկզոտիկ շոուներ են անցկացվում կղզում՝ հայտնելով նաև ցնցող մանրամասներ։ Էրոտիկ «պինգ–պոնգ» շոուի ժամանակ, որին ներկա է եղել նաև Ռիհաննան, «դերակատարուհին» օգտագործել է կենդանի թռչուն և երկու կրիա։ Франс Пресс–ի փոխանցմամբ՝ Թայլանդի իշխանությունները ձերբակալել են սրճարանի տիրոջը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռիհաննայի հաղորդագրության շնորհիվ ձերբակալվել էին կղզում պրիմատների հետ ապօրինի կերպով լուսանկարահանում կազմակերպողները։

Այս խորագրի վերջին նյութերը