Լրահոս

14.10.2013 21:12


«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր «կռուտիտ»–ի առաջարկ եմ անում»

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր «կռուտիտ»–ի առաջարկ եմ անում»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր «կռուտիտ»–ի առաջարկ եմ անում, որ շատ չնեղվի այդ հարցում: Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էնին հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ–ը կարող է ֆինանսական ճգնաժամում հայտնվի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիստին Լեգարդն էլ կանխատեսել է, որ ԱՄՆ–ի ֆինանսական ճգնաժամը կարող է բացասաբար ազդել ողջ համաշխարհային տնտեսության վրա: Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունը կարող է առանց վարանելու հայտարարել, որ այս անգամ ճգնաժամը Հայաստանի տնտեսությունը (ինչ վեհ է հնչում, չէ՞) չի շրջանցի: Մի շտապեք ինձ մեղադրել վարչապետին օգտակար լինելու գործում. երբ 2008-ին մեզ «ճգնաժամը շրջանցեց», դա մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս վրա նստեց կես միլիարդ (կանաչներով վարկ) պետական պարտք: Արդյունքում մենք ունեցանք բաբաթին պետական պարտք, արտագաղթ, աղքատության աճ և այլն:

P.S. Ու ոչ մի անամոթ հակեր չի մտնի Ֆինանսների նախարարության էլեկտրոնային կայք ու անհետացնի Հայաստան բերված վարկերի մասին տեղեկատվությունը: Պլստալու տեղ չունեն սարգսյանները:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը