Հայկական արևմտամետների ու ռուսամետների մի զգալի հատվածը նույն մեդալի երկու երեսներն են
Զորի Բալայանի նամակի հասցեատերը նույն հաջողությամբ կարող էին լինել Օբաման կամ Խամենեին: Դա պատմականորեն ձևավորված հայկական մենթալիտետի դրսևորումն է: Հայկական արևմտամետների ու ռուսամետների մի զգալի հատվածը նույն մեդալի երկու երեսներն են: Տարբերությունն այն է, որ մի մասը կարծում է, որ Արևմուտքն է հարցեր լուծում մեր տարածաշրջանում, և իրենց է պետք նամակ գրել, իսկ մյուս մասը համարում է, որ, այնուամենայնիվ, դեռ Ռուսաստանն է հարցեր լուծում: Նման մտածողություն ունեցողները չեն հասկանում, որ քաղաքականությունը կառուցվում է շահերի վրա, այլ ոչ թե խնդրանքների: Երկու կողմերի համար էլ կարևոր չի, թե երկրի ներսում ինչ է կատարվում. նրանք ունեն թույլի հոգեբանություն. իրենցից ոչինչ կախված չի: Դա ինդուլգենցիա է երկրի իշխող վարչակարգին իրենց գործերի համար պատասխանատվությունից ազատվելու համար:

Ստեփան Դանիելյան