Կարծիք

13.10.2013 21:10


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Այն, որ քաղաքապետարանը և ընդհանրապես իշխանությունները անարդյունավետ են ծախսում բյուջեի միջոցները, «ատկատների» միջոցով լցնելով սեփական գրպանները, իսկ հետո ժողովրդի վզին «կախելով» անդադար աճող արտաքին պարտքը և հարկային բեռը, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այսօր ես ևս մեկ անգամ հադիպեցի վերոնշյալ մտքի ապացույցի: Բոլորին արդեն քաջ հայտնի են էլեկտրոնային տաբլոները, որոնք տեղադրված են կանգառներում և որոնք պետք է որ ցույց տան, թե երբ է ժամանում այս կամ այն ավտոբուսը կամ մարշրուտկան: Այդպես պետք է լինի իդեալում, բայց իրականությունը բոլորովին էլ այլ է. մարշրուտկաները ու ավտոբուսները գալիս են իրենց ժամին, իսկ էլեկտրոնային տաբլոն աշխատում է իրական պատկերից անկախ: Օրինակ, տաբլոյի վրա գրված էր, որ 58 համարը ժամանում է 1 րոպեյից, իսկ 47 համարը` 7 րոպեյից: Սակայն իրականում այդ 58 համարը ուշացավ տաբլոյի վրա գրված ժամից մոտ 5-6 րոպե, իսկ, 47 համարը եկավ նշված ժամից շուտ: Կարճ ասած, տաբլոները չեն ծառայում իրենց նպատակներին: Նույնը, ի դեպ, հանդիպել եմ երեկ Օպերայի կանգառում, որտեղ իրավիճակը շատ ավելի բարդ էր և խճճված: Եվ այսպես, փողերը ծախսվեցին, ոմանք մի փոքր ավելի հարուստ դարձան, իսկ հասարակությունը հերթական անգամ դրանից ոչինչ չստացավ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/nina.margaryan.7?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը