Լրահոս

12.10.2013 13:16


«Երբեք չէի պատկերացնի, որ քաղաքական դատական նիստը կարող է այսքան ժպիտ պարգևել»

«Երբեք չէի պատկերացնի, որ քաղաքական դատական նիստը կարող է այսքան ժպիտ պարգևել»

Հասկանում եմ, իհարկե, հետֆուտբոլային և, կներեք արտահայտությանս համար, արձանահետույքային տրամադրությունները, բայց երեկվա դատավարություն կոչվածի մասին մի բան ասեմ:

Առաջին հերթին այս դատական նիստը իմ և, կարծում եմ, շատերի կարծիքով ամենահագեցածն էր: Կողմերի հստակ բաժանումը, իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների և դատախազի կատարյալ մեկուսացումը, իշխանական վարկածի խղճուկությունը ակնհայտ էին: Մեր տղերքի խոսքն ինքնավստահ էր, փաստարկված, շատ ճիշտ շեշտադրումներով ու շատ կոնկրետ թիրախների խփող:

Երկրորդ՝ ես երբեք չէի պատկերացնի, որ քաղաքական դատական նիստը կարող է այսքան ժպիտ ու դրական զգացողություններ պարգևել:

Կեցցե՛ն քաղհալածյալները...
Ազատություն նրանց...

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը