Լրահոս

12.10.2013 11:00


«Ակտուալությունը խոսում է արձանի օգտին և... Տարոն Մարգարյանի դեմ»

«Ակտուալությունը խոսում է արձանի օգտին և... Տարոն Մարգարյանի դեմ»

Վաղը, որքան հասկացա, Կասկադում կբացվի «Հետույք» արձանը, ինչը, հարավսլավացի քանդակագործի մտահղացմամբ, պետք է խորհրդանշեր ԽՍՀՄ և, մեծ հաշվով, սոցիալիստական լագերի երկրների իշխանությունների ստորաքարշությունը Բրեժնևի նկատմամբ: Հազիվ թե արձանի տեղադրությամբ մտահոգ Երևանի քաղաքապետը գնահատել է արձանի գեղագիտական կամ բովանդակային արժեքը: Առավել հավանական է, որ նա պարզապես չի կարողացել մերժել Գաֆեսճյանի՝ հավանաբար վերջին կամքը: Չէ՞ որ այդ արձանի հղացման գաղափարի իրավիճակն այսօր Հայաստանի, մանավանդ Երևանի համար խիստ ակտուալ է, ընդ որում՝ ակտուալությունը խոսում է արձանի օգտին և... Տարոն Մարգարյանի դեմ: Սակայն Տարոն Մարգարյանը այլընտրանքային լուծում ունի` կատարել Գաֆեսճյանի կամքը, և համապատասխան լուծում գտնել՝ արձանի խորհրդանշական իմաստը հավուր պատշաճի ներկայացնելու: Արձանը պատշաճ տեղում կլինի, եթե իր տեղավայրով համապատասխանի իր էությանը, և կարծեմ՝ այն կարող է տեղադրվել ոչ թե Կասկադում, այլ... քաղաքապետարանի մուտքի առաջ: Հետույքի մասը՝ դեպի հասարակությունը: Սա ճիշտ այն վիճակն է, որ բնութագրում է քաղաքապետարանի և երևանցիների հարաբերությունները: Ե՛վ քաղաքացիները կհասկանան, և՛ Տարոն Մարգարյանի պարտքը կատարված կլինի, և՛ քանդակագործի խիղճը հանգիստ կլինի:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը