Լրահոս

12.10.2013 10:48


«Ֆոլքսվագեն Պասսատ»-ը գլորվել է ձորը. կա մեկ զոհ և երկու վիրավոր

«Ֆոլքսվագեն Պասսատ»-ը գլորվել է ձորը. կա մեկ զոհ և երկու վիրավոր

Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Ղարիբջանյան գյուղի սկզբնամասում, այսօր՝ հոկտեմբերի 12-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն պասսատ» մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:

Վարորդը՝ 25-ամյա Ս. Տ.-ն, ուղեւոր 21-ամյա Ե. Ղ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հոսպիատալացվել Գյումրիի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ուղեւորներից 27-ամյա Ֆ. Տ.-ն ստացված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վերջինիս դին եւ հանձնել Շտապ օգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը