Կարծիք

11.10.2013 16:09


Դերենիկ Մալխասյան.

Դերենիկ Մալխասյան.

Ազատի՛չ, վերջապես «լուստրացիա» արեք Ձեր հաճախորդների մասով. կարծում եմ՝ հայաստանցիներն արժանի կերպով կգնահատեն այդ քայլը. վերջապես մի օգուտ տված կլինեք հասարակությանը: Թե չէ, ամեն ինչ խառնվել է իրար. ով ավելի շատ է Ձեզ «քննադատում», պաշտոն է ստանում: Սրբի տեսքով սատանեքն ահավոր գաղջում են մթնոլորտը: Բացի այդ, Ազատի՛չ, հավատարիմ չինովնիկներն ու թիմակիցները կարող են քեզ սխալ հասկանալ, մտածեն, որ պաշտոն ստանալու ու առաջխաղացման հիմնական գրավականը, քծնելուց բացի, նաև Ձեզ հայհոյելն է: Կարող է այնպես ստացվի, որ ողջ չինովնիկական ապարատը սկսի «ոժդի» հասցեին վատ–վատ բաներ ասել, պաշտոնական դիրքի առաջխաղացման նպատակով, ուրիշ բան չմտածեք:
Հա, մեկ էլ մի հատ կուսակցություն էլ կա՝ կիսահղի վիճակներում է՝ հա՛մ ուզում է պաշտոնների տեսքով հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ:
Եթե դժվար չէ, մի հատ իրենց բացատրեք, որ ձև չկա, որ հաճույք ստանալն առանց կուսությունից զրկվելու լինի, նամանավանդ որ, առաջին անգամը չէ, որ հաճույք են ստանում: Թե չէ, մեռան հասարակության գլուխը արդուկելով, թե՝ «Չէ որ չէ, հնարավոր է կուսությունն ու հաճույքը համատեղել»:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը