2012թ. «Միսս տիեզերք» դարձած ամերիկուհի Օլիվիա Կալպոյին 2 տարվա ազատազրկում և 1600 դոլարի տուգանք է սպառնում կոշիկի վիրավորական գովազդի համար։
Նկարահանումները տեղի են ունեցել Թաջ Մահալում, ինչն այնտեղ խստիվ արգելված է։
Սցենարի համաձայն՝ 21–ամյա գեղեցկուհին Բրիտանիայի արքայադուստր Դիանայի պատվին անվանակոչված նստարանի վրա ցուցադրում է իր կոշիկները։
Հնդկաստանի իշխանություններն անօրինական գործողությունների համար մեղադրում են նաև «Միսս տիեզերք» մրցույթի աշխատակիցներին։ Անձամբ Օլիվիա Կալպոն խոստովանել է՝ գիտակցել է, որ անթույլատրելի արարք է կատարում, և նույնիսկ փորձել է դադարեցնել նկարահանումները։
«Միսս տիեզերք»–ին 2 տարվա ազատազրկում է սպառնում

7or.am