Կոռուպցիոն սկանդալից հետո Մալավիի նախագահը ցրել է երկրի կառավարությունը
Մալավիի նախագահ Ջոյս Բանդան, ով հայտնի է երկրի սովահարներին կերակրելու նպատակով նախագահական ինքնաթիռի վաճառքով, կոռուպցիոն սկանդալից հետո ցրել է կառավարությունը։ Նա հայտարարել է, որ մոտ ապագայում կձևավորվի երկրի նոր գործադիր մարմինը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
«Նախարարների նոր կաբինետը կներկայացվի ըստ սահմանված կարգի»,–հայտարարել է Մալավիի նախագահը։
Կառավարության ցրելու պատճառն, ըստ լրատվամիջոցների, հանդիսացել է նախարարների և նրանց ենթակաների կողմից կաշառակերության դեպքերի բացահայտումը։