Լրահոս

11.10.2013 14:52


Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, որը պետք է ապահովի Սիրիայում քիմիական զինապահեստների ոչնչացման գործընթացը։

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901–ից և համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը հասարակական–քաղաքական և հումանիտար գործունեության ոլորտում, քանի որ, ինչպես նշվում է Կոմիտեի տարածած մամլո հաղորդագրության մեջ, զինաթափումը հատուկ ընդգծված է եղել Ալֆրեդ Նոբելի կտակում։

Հիշեցնենք, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը սեպտեմբերի վերջին հաստատեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, որը ենթադրվում է ավարտին հասցնել 2014–ի առաջին կեսին։

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրախորհրդին։

Այս խորագրի վերջին նյութերը