Լրահոս

23.07.2009 09:35


ՀԴԿ նախագահ. «Ի՞նչ է, ամեն ինչը բարդենք ճգնաժամի վրա՞»

ՀԴԿ նախագահ. «Ի՞նչ է, ամեն ինչը բարդենք ճգնաժամի վրա՞»

-Ներքին խնդիրները չլուծած՝ ի՞նչ է, ամեն ինչը բարդենք ճգնաժամի վրա՞։ Վերջիվերջո, ո՞վ է խանգարում քաղաքական կամք դրսևորել և իսկապե՛ս պայքարել ստվերային տնտեսության դեմ,- այս մասին «7օր»-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամն է Հայաստանի տնտեսության 16,3% անկման պատճառը։

Ա. Սարգսյանը համոզված է, որ քանի դեռ ՀՀ-ում շարունակվում է ազատ շուկայական տնտեսական քաղաքականությունը, չեն որդեգրվում դեմոկրատական սոցիալիզմի սկզբունքները, չի հաստատվում սոցիալական արդարությունը, չի փոխվում բարոյահոգեբանական իրավիճակը, Հայաստանում բնականոն զարգացում չի լինի.

-Մենք հիմա ցինիզմի դարում ենք ապրում։ Ի՞նչպես կարող է պատահել, որ այս պահին ինչ-որ մի բան փոխվի։ Գաղափարախոսական ահռելի տարբերություն կա՝ այն ինչ-որ մենք են տեսնում՝ ինչ կարելի է անել, և այն, ինչ են անում այսօրվա և երեկվա իշխանությունները։ Նրանք պետք է ավելի իրատեսական ձևով գնահատեն իրավիճակը և քաղաքական կամք ցուցաբերեն՝ առանց որի Հայաստանում ոչ մի փոփոխություն հանարավոր չէ։ Քաղաքական կամք և օրենքի ուժ։ Եթե այս 2 սկզբունքն իրենք կիրառեն, ապա ամեն ինչ նորմալ կլինի, եթե ոչ, ապա ամեն անգամ իրենք պետք է ստիպված լինեն արդարանալու, թե՝ էս ինչը խանգարեց կամ մի բան այնպես չէր, կամ էլ արևը ճիշտ ժամին դուրս չեկավ, դրա համար էլ մեզ մոտ այսպիսի իրավիճակ է։

ՀՀ տնտեսական քաղաքականությունն առողջացնելու ճանապարհներից մեկն էլ Արամ Գ. Սարգսյանը ստվերի կրճատման մեջ է տեսնում.

-Ո՞վ է միամիտ, որ կարծի, թե Հայաստանի պայմաններում կարելի է միլիարդ ձևավորել կամ հարյուրավոր  միլիոններ ստանալ՝ առանց այդպիսի խախատումների։ Այդպիսի միամիտներ այդ մարդկանց տանը կարող է հավեր լինեն, որոնց կարելի է այդ կուտը տալ։ Բայց գիտակից մարդիկ հասկանում են, որ հենց այդ ստվերի հաշվին կարող էինք շատ ավելի մեղմել մեր այսօրվա իրավիճակը,- ասել է ՀԴԿ նախագահը՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուներին էլ տեսնելով հետևյալ մարդկանց.

-Պատասխանատու են՝ սկսած ՀՀՇ-ական կառավարությունից մինչև այսօր։ Ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Միակ բանը, որ հիմա Տիգրան Սարգսյանը փորձեր է անում որոշակի ուղղություններ զարգացնել, փոփոխել, բայց այդ ընթացքը բավական երկար է, այնպես որ արդյունքին սպասելու համար, լավագույն դեպքում, մի քանի տարի է պետք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը