Կարծիք

11.10.2013 14:11


Երևա՛ն, դու չինովնիկների գրպանի ուղեկից

Երևա՛ն, դու չինովնիկների գրպանի ուղեկից

Երևա՛ն, կենացային դու ուղեկից.

Երևանի գիշերներում համասեռամոլներն ու ՀՀԿ–ին ձայներ ապահովող թիթեռնիկներն են վխտում։ Իսկ հեռավոր համայնքներում սոված շներն են վնգստում: Երբ միայնակ եմ ես լինում, վարդագույն մայրաքաղաքս եմ հիշում։ Իսկ հուշերից լքված իմ քաղաքում չոր ու անշունչ նորակառույցներն են բազմանում: Իմ քնքո՛ւշ Երևան, քեզ ասֆալտից ատկատ անելուց են միայն հիշում, իմ քնքո՛ւշ Երևան, քեզ նունեեսայանների համերգներով պղծելուց են հիշում։ Երևա՛ն, դու չինովնիկների գրպանի ուղեկից, Երևա՛ն, դու սուտի հայրենասերների կենացային ուղեկից:

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը