Լրահոս

11.10.2013 12:05


Կոռուպցիա, քաղաքապետարանում մերկապարուհիներ, խարդախություն. Դետրոյթի քաղաքապետին՝ 28 տարվա ազատազրկում

Կոռուպցիա, քաղաքապետարանում մերկապարուհիներ, խարդախություն. Դետրոյթի քաղաքապետին՝ 28 տարվա ազատազրկում

Դետրոյթի դատարանը քաղաքապետ Քվամե Քիլպատրիկին դատապարտել է 28 տարվա ազատազրկման։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիայի, հանցավոր համաձայնության, խարդախության և հարկային հանցագործությունների համար։

Փորձագետների խոսքերով՝ հենց Քիլպատրիկն է վերջնականապես ավերել Դետրոյթի տնտեսությունը։ Արդեն մոտ ապագայում քաղաքը կարող է պաշտոնապես սնանկ ճանաչվել։ Սա Միացյալ Նահանգների պատմության մեջ տեղական ինքնակառավարման մարմնի ամենախոշոր սնանկացումն է։

2008թ. հրաժարական ներկայացրած Քիլպատրիկը պաշտոնավարման ժամանակ նաև կապի մեջ է եղել իր աշխատակազմի ղեկավարի հետ, իսկ իրենց համատեղ շրջագայությունների, գոլֆ խաղալու և յոգայով պարապելու համար վատնել է բարեգործական հիմնադրամից ստացված գումարները։

Քաղաքապետարանում Քիլպատրիկը մերկապարուհիների մասնակցությամբ երեկույթներ է կազմակերպել, հարձակվել է նաև ոստիկանների վրա, իսկ ամենաշահավետ պայմանագրերը տվել է իր կնոջն ու լավագույն ընկերոջը պատկանող ընկերությանը։ Այդ մութ գործերում մասնակցություն է ունեցել նաև քաղաքապետի տարեց հայրը։ Մեղադրյալի աթոռին՝ որդուց հետո, նա նույնպես կհայտնվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը