Լրահոս

11.10.2013 10:20


Բակո Սահակյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Բակո Սահակյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Նախագահը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը և համակարգված աշխատանքի իրականացումը` հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը