Լրահոս

11.10.2013 10:11


«Ճոխ գումարներով զարդարել մի քաղաք, որի հիշողությունն ամեն օր ջնջվում է»

«Ճոխ գումարներով զարդարել մի քաղաք, որի հիշողությունն ամեն օր ջնջվում է»

Ճոխ գումարներով զարդարել մի քաղաք, որի հիշողությունն ամեն օր ջնջվում, ստորացվում, այլանդակվում է իշխանության հոգեկերտվածքին համահունչ շինություններով: Երևանը հիշողությունից զրկված քաղաք է: Պապս ուրիշ Երևանի մասին էր պատմում, հայրիկը՝ ուրիշ, ես՝ ուրիշ: Երևանն այլևս արտաքին կոլորիտ չունի: Նրա մասին կա՛մ խոսում են անցյալի կարոտաբաղձությամբ, կա՛մ հնարում են իրենց մեջ՝ որպես ունիկալ, չափազանց հետաքրքիր կեցություն ունեցող մի վայր: Եվ նորից երկու զգացողություններն էլ շոշափելի չեն: Երևանի պատմությունն իր հաստատուն տեղը գտավ գրքերում ու լուսանկարներում: Փաստացի Էրեբունի-Երևան կապակցված տոնը հնամյա ու հնամաշ քաղաքի տոնը չէ, այլ մի տեղանքի, որտեղ ամեն օր բնաջնջվում են հիշողության վերջին փշուրները:

Արամ Պաչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը