Լրահոս

11.10.2013 09:40


Հայաստան-Ֆրանսիա՝ 1:4

Հայաստան-Ֆրանսիա՝ 1:4

Հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումը Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականների միջև: 12-րդ րոպեին հաշիվը բացեց Բենզիան, 53-րդ րոպեին Թովինը կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը: 62-րդ րոպեին Նտեպը հաշիվը դարձրեց 3:0, իսկ 64-րդ րոպեին Թովինը դարձավ ևս մեկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:0: 84-րդ րոպեին Դավիթ Հակոբյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Խաղն ավարտվեց 1:4 հաշվով:

Այս խորագրի վերջին նյութերը