Ազատամարտիկները ներխուժել են դատարան. միջադեպ Վ. Ավետիսյանի դատաքննության ժամանակ
Ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, նրա մարտական ընկերները, որոնց թիվը հասնում է շուրջ 50-ի, այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքի դիմաց: Արցախյան հերոսամարտի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը, քանի որ վստահ են, որ նրան առաջադրված մեղադրանքը շինծու է:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ազատամարտիկ Սեպուհ Ստեփանյանը, ով հայտնի է Ռեմբո մականունով, նշել է, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը շինծու է եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ նա վերջին շրջանում իրականացրել է ակտիվ գործունեություն: Հավաքված ազատամարտիկները նշեցին, որ իրենք պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը:
«Ովքեր են հիմա հերոսներ, նրանք, ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում նկարվում, հա՞, դաժե տեսանք, որ կրակում են, բայց իրանք չեն իրական հերոսները: Հերոսները այս տղեքն են»,- ասել են ազատամարտիկները:
Ապա մեկնարկել է դատական նիստը, որը նախ հայտարարվել է, որ ընթանալու է դռնփակ կարգով: Սակայն ազատամարտիկները ներս են մտել եւ պահանջել, որպեսզի իրենք ներկա գտնվեն:
«Դուք ով եք, որ դատում եք հերոսին»,-ասել են ազատամարտիկները եւ ներս մտել նիստերի դահլիճ:

Մանրամասները՝ galatv.am–ում