Լրահոս

10.10.2013 17:25


«ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար»

«ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար»

Աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսում հոգեբանների վրա, որպեսզի նրանք կարողանան կարոտի տրավման հաղթահարել, իսկ մեր իշխանություններն այդ ամենն անում են անվճար:
Հիմնականում հարկայինը, մաքսայինը, ԳԱԻ-ն, ոստիկանությունը, քաղաքապետարանը, համայնատիրությունն ու պետական մնացած հաստատությունները ՀՀ քաղաքացիներին ամեն օր այնքան են նվաստացնում ու զզվացնում, իսկ վերջում էլ օդակայանում կես կգ ավելի ճամպրուկի կշռի համար այնպիսի «օյին» բերում գլխներին, որ երկրից հեռանալուց հետո որևէ հոգեբանի կարիք չունենան ու որևէ զգացմունք նրանց չտանջի երկիր վերադառնալու կապակցությամբ:
ՀՀ իշխանություններից անչափ շնորհակալ ենք անվճար հոգեբանական օգնության համար:

Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը