Լեհաստանի դեսպան. «Հայաստանին առաջարկվող ասոցացումն այլևս հնարավոր չէ»
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան ԶդիսլավՌաչինսկին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանին առաջարկվող ասոցացումն այլևս հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ ԵՄ–ի ասոցացման համաձայնագրին միանալը Հայաստանի համար տնտեսապես շահավետ կլիներ, մինչդեռ Մաքսային միությանը միանալու պարագայում, օրինակ, ավտոմեքենաների մաքսային վճարը բավական բարձր է լինելու։ Փոխարենը, ասոցացման համաձայնագրին միանալու դեպքում, զրոյական կլիներ։
–Այսինքն, Հայաստանի քաղաքացին ստիպված կլինի ոչ թե «Վոլվո», այլ «Նիվա» վարել»։Ասոցացմանհամաձայնագիրըտարեկան 150 մլնեվրոյի՝ 2,3 տոկոսի ՀՆԱ-իաճ կտար ՀՀտնտեսությանը, փոխարենը՝ Մաքսայինմիությունը՝ 9 տոկոսի։ Չգիտեմ, թեՀայաստանըի՞նչտնտեսականօգուտներկարողէքաղել ՄՄ–ին միանալու որոշումից։ Մաքսերը ՀՀ–ում ավելի ցածր են, կարգավորումները՝ ավելի բարձր։ Ինչո՞ւՀայաստանը պիտի փորձիհետգնալ ևկորցնելձեռքբերածը,–ասել է դեսպանը։
Նա նաև լավատեսորեն նշել է, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ճանապարհը ոչ թե փակ է, այլ պարզապես ձգձգվում է, քանի որ այդճանապարհինՀայաստանըդեմքըմիփոքրթեքելէ դեպի ՄՄ-ն, սակայն դեռ որևէ քայլ չի կատարել:
Լեհաստանի դեսպան. «Հայաստանին առաջարկվող ասոցացումն այլևս հնարավոր չէ»
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանին առաջարկվող ասոցացումն այլևս հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ ԵՄ–ի ասոցացման համաձայնագրին միանալը Հայաստանի համար տնտեսապես շահավետ կլիներ, մինչդեռ Մաքսային միությանը միանալու պարագայում, օրինակ, ավտոմեքենաների մաքսային վճարը բավական բարձր է լինելու։ Փոխարենը, ասոցացման համաձայնագրին միանալու դեպքում, զրոյական կլիներ։
–Այսինքն, Հայաստանի քաղաքացին ստիպված կլինի ոչ թե «Վոլվո», այլ «Նիվա» վարել»։ Ասոցացման համաձայնագիրը տարեկան 150 մլն եվրոյի՝ 2,3 տոկոսի ՀՆԱ-ի աճ կտար ՀՀ տնտեսությանը, փոխարենը՝ Մաքսային միությունը՝ 9 տոկոսի։ Չգիտեմ, թե Հայաստանը ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է քաղել ՄՄ–ին միանալու որոշումից։ Մաքսերը ՀՀ–ում ավելի ցածր են, կարգավորումները՝ ավելի բարձր։ Ինչո՞ւ Հայաստանը պիտի փորձի հետ գնալ և կորցնել ձեռք բերածը,–ասել է դեսպանը։
Նա նաև լավատեսորեն նշել է, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ճանապարհը ոչ թե փակ է, այլ պարզապես ձգձգվում է, քանի որ այդ ճանապարհին Հայաստանը դեմքը մի փոքր թեքել է դեպի ՄՄ-ն, սակայն դեռ որևէ քայլ չի կատարել:
7or.am