Այսօր նախագահական նստավայրի դիմաց ակցիա են անցկացրել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը: Երկար տարիներ կառավարության շենքի մոտ ակցիաներ անցկացնելով՝ նրանք այսուհետև որոշել են հավաքվել բացառապես նախագահականի դիմաց, քանի որ տարիների ընթացքում Կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել:
2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջայնանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը, ասել է, որ իրենց մոտ երկու տարի առաջ նախագահականի ճաղերի մոտ հանդիպել էր Սերժ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ նոր զինդատախազ է նշանակվել (ներկայիս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը-խմբ.), ով գործերը կքննի ու կբացահայտի իրողությունը:
«Գևորգ Կոստանյանը ոչ մի բան չարեց, ոչ մի գործ չբացահայտվեց: Ի՞նչ եղավ: Նա հիմա նստեց գլխավոր դատախազի աթոռին: Հիմա Կոստանյանը հայտարարում է, որ ՊՆ-ին քննչական պետք չէ: Ճիշտ է, համաձայն ենք: Պատվեր կատարող քննչական պետք չէ»,- ասել է Գոհար Օհանջանյանը:
«Սերժ Սարգսյանն ասում էր՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնել:Դե հիմա որոշել ենք, որ գլխից բռնենք: Ինքն ա երկրի գլուխը»,- ասել է 2010-ին բանակում զոհված Վալերի Մուրադյանիմայրը՝ Նանա Մուրադյանը:
Զոհվածների ծնողների ակցիային հետևում էին մի քանի ոստիկանները, որոնք մի առ ժամանակ բողոքին չեն խոչընդոտել, հետո սկսել են հորդորել կանանց հեռանալ՝ քանի որ «այստեղ կանգնել չի կարելի»: Ծնողները, սակայն, ասել են, որ չեն գնա մինչև իրենց չհատկացվի օր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար:
Քաշքշուկ նախագահականի մոտ. զոհված զինվորների մայրերին հեռացրեցին (տեսանյութ)

Մանրամասները՝ epress.am–ում