Հայտնի հոլիվուդյան կինոաստղ Թոմ Հենքսը CBS հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են երկրորդ կարգի շաքարախտ: Թոմը մեջբերել է բժշկի խոսքերը. «Հիշո՞ւմ եք շաքարի բարձր մակարդակը, որը ձեզ մոտ առկա է 36 տարեկանից: Շնորհավորում եմ, երիտասա՛րդ, այսուհետև դուք երկրորդ կարգի շաքարախտ ունեք»։
Բժիշկը դերասանին հիվանդությունից ձերբազատվելու համար խորհուրդ է տվել վերականգնել դպրոցական տարիների քաշը, ինչը, Թոմի խոսքերով, անհնար է. նա դպրոցում մոտ 50 կգ էր։ Մասնագետների համոզմամբ՝ Թոմի հիվանդության պատճառն այն է, որ կինոդերերի համար նա բազմիցս նիհարել է, կամ հակառակը` կարճ ժամանակահատվածում քաշ հավաքել:
Նշենք, որ, օրինակ, հայտնի «Cast Away» կինոնկարի համար Հենքսը 115 կգ–ից դարձել է 77 կգ:
Թոմ Հենքսը լուրջ հիվանդ է