Լրահոս

10.10.2013 20:02


Լեդի Գագան մերկացել է նոր ձայնասկավառակի կազմի համար

Լեդի Գագան մերկացել է նոր ձայնասկավառակի կազմի համար

Հայտնի էպոտաժային երգչուհի Լեդի Գագան իր պաշտոնական կայքում ներկայացրել է շատերի կողմից սպասված «Artpop» ձայնասկավառակը, որի կազմի վրա երգչուհին պատկերված է մերկ:

Կազմի ստեղծմամբ զբաղվել է ամերիկյան նկարիչ Ջեֆ Կունսը, ով հայտնի է իր ոչ դասական, պրովոկացիոն մոտեցմամբ հատկապես քանդակագործության ոլորտում:

Լեդի Գագան իր երկրպագուներին հայտնել է, որ շուտով նրանց սպասվում է ևս մեկ անակնկալ. «Դա կլինի իմ պատկերը կազմի կենտրոնում՝ Կունսի նոր քանդակը, որը ցուցադրվելու է նոյեմբերի 10-ին՝ ձայնասկավառակի շնորհանդեսին նվիրված «artRAVE ARTPOP» երեկույթի ժամանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը