Փաստաբան. «Սխալ մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարը»
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներին ասել է, որ համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում,և որ Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերը դատաքննության փուլում են։
Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ եթե համաներումը տարածվում է տվյալ անձի վրա, ապա դրա կիրառումը պարդադի՛ր է՝ անկախ անձի ցանկությունից։
–Սխալ մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարը,–ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ համաներումից հրաժարվելու Տիգրան Առաքելյանի հայտարարությունն իրավական որևէ հետևանք ունենալ չի կարող։
Փաստաբան. «Սխալ մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարը»
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներին ասել է, որ համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում, և որ Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերը դատաքննության փուլում են։

7or.am