Արդարադատության նախարարը մանրամասնել է, թե ովքեր կարող են հրաժարվել համաներումից
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն, անդրադառնալով համաներումից հրաժարվելու իրավունքին, հայտնել է, որ համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում։
«Նրանց դատը կշարունակվի և կհասնի տրամաբանական ավարտին: Իսկ նրանք, որոնց նկատմամբ կա արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չեն կարող հրաժարվել համաներումից»,–ասել է նախարարը՝ մանրամասնելով, որ Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերը դատաքննության փուլում են։

7or.am