Տնտեսական

10.10.2013 12:56


Կառավարությունը մերժեց հաշմանդամ զինծառայողների կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ ԲՀԿ–ական պատգամավորների նախագիծը

Կառավարությունը մերժեց հաշմանդամ զինծառայողների կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ ԲՀԿ–ական պատգամավորների նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց ԱԺ ԲՀԿ–ական պատգամավորների կողմից առաջարկված զինծառայողների և նրանց ընտանիքների, մասնավորապես հաշմանդամ զինծառայողների կենսաթոշակների բարձրացման մասին որոշման նախագիծը:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ զինծառայողների աշխատավարձը 2014թ.-ից կբարձրանա, իսկ հիմա հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների թոշակի բարձրացման անհրաժեշտություն չկա:

Անդրադառնալով Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցին՝ սոցապ նախարարն ասել է, թե այդ լրացումների անհրաժեշտությունը նունպես չկա, «առավել ևս, որ իրավական տեսանկյունից անհիմն կրկնությունները թույլատրելի չեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը