Լրահոս

10.10.2013 12:08


Դավիթ Հարությունյան. «Պարզունակ ձևերով Սերժ Սարգսյանին ծուղակը գցել հնարավոր չէ»

Դավիթ Հարությունյան. «Պարզունակ ձևերով Սերժ Սարգսյանին ծուղակը գցել հնարավոր չէ»

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում պնդել է, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին ծուղակը չէր էլ կարող գցել, քանի որ նա շատ ավելի ծանր հարցեր է քննարկում։

–Նման պարզունակ ձևերով նրան ծուղակը գցել հնարավոր չէ։ Անգամ շատերն արձանագրեցին, որ Սերժ Սարգսյանն այս հարցում վարվեց եվրոպացի ցանկացած նախագահի նման,–հայտարարել է Դ. Հարությունյանը:

Դ. Հարությունյանը բացասաբար արտահայտվելով կազինոյում խաղալու մասին Զ. Փոստանջյանի հարցի վերաբերյալ՝ հավելել է, որ դա ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ երևույթ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը