4 տարի առաջ այս օրը ստորագրվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները
2009թ. հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները։
Հիշեցնենք, որ «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ ա) բացել հայ–թուրքական սահմանը, բ) հաստատել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ։
Սակայն այս երկու խնդիրներն այդպես էլ չլուծվեցին։
Փոխարենը արձանագրությունները պատճառ դարձան Հայոց ցեղասպանությաան միջազգային ճանաչման փաստացի սառեցման։ Բացի այդ, Թուրքիան ակտիվ ներգրավվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց, ինչը մինչ այդ նրան ոչ մի կերպ չէր հաջողվում։
4 տարի առաջ այս օրը ստորագրվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները