Լրահոս

10.10.2013 10:47


Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է

Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4–րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը