«Այս իշխանություններն ուղղակի մահվան աստիճան վախենում են Քոչարյանի վերադարձի հնարավորությունից»
Հետևելով մեր խիստ «անկախ» լրատվամիջոցների ու վերլուծաբանների մտքի գոհարներին՝ տպավորություն է ստեղծվում, թե հիմա իշխանության գլուխ է կանգնած ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Ախր, այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք ընկնում ստվերների հետևից։ Ինչո՞ւ եք պայքարում արդեն 5 տարի ակտիվ քաղաքականությամբ չզբաղվող անձի դեմ։ Չնայած կարող եք չպատասխանել, քանի որ պարզից էլ պարզ է, որ այս իշխանություններն ուղղակի մահվան աստիճան վախենում են Քոչարյանի վերադարձի հնարավորությունից: Բայց ինչո՞ւ են վախենում։ Որովհետև թեկուզ պաշտոնական թվերի համեմատության դեպքում առավելությունն ակնհայտորեն երկրորդ նախագահի կողմն է: Իսկ թվերը չեն խաբում: Նրա օրոք էլ, իհարկե, շատ խնդիրներ է ունեցել մեր երկիրը, բայց դա չի խանգարել Հայաստանի ընդհանուր զարգացմանը: Ու եթե այս իշխանությունները ցանկանում են մոռանալ Քոչարյանի մասին ու այլևս չվախենալ նրա վերադարձից, ընդամենը պետք է այնպես անեն, որ իրենց ղեկավարման արդյունքում երկրի տնտեսությունը զարգանա, ոչ թե նոր-նոր հասնի 2008թ. սկզբերի մակարդակին: Պետք է այնպես անեք, որ արտաքին պարտքը, որ Հայաստանի անկախության առաջին 17 տարվա ընթացքում կազմել է ընդամենը 1,4 մլրդ դոլար, իսկ վերջին 5 տարիների ընթացքում հասել է գրեթե 5 մլրդ դոլարի, ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով աճի, այլ պակասի: Պետք է քաղաքացիների ապրելու համար նորմալ մարդկային պայմաններ ստեղծեք, որ չթողնեն փախնեն երկրից, այլ վերադառնան, ինչպես լինում էր 2004-2007 թվականներին: Պետք է մանր ու միջին բիզնեսին շնչելու հնարավորություն տաք, ոչ թե այնքան ճնշեք, որ մարդիկ գերադասեն վրաստանները զարգացնել իրենց կապիտալով: Պետք է Հայաստանի վարկը բարձրացնեք միջազգային ասպարեզում, որ նախկինի պես մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն, ոչ թե արհամարհեն ու ինչ-որ բաներ պարտադրեն: Պետք է ներդրողների, միջազգային խաղացողների համար շահավետ պայմաններ ստեղծեք, երկրի վստահությունը բարձրացնեք, որ աճող ներդրումների շնորհիվ տնտեսությունը շնչի: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց իմաստը մեկն է՝ այնպես արեք, որ ձեր արած գործն ու թվերը խոսեն ձեր փոխարեն:
«Այս իշխանություններն ուղղակի մահվան աստիճան վախենում են Քոչարյանի վերադարձի հնարավորությունից»
Հետևելով մեր խիստ «անկախ» լրատվամիջոցների ու վերլուծաբանների մտքի գոհարներին՝ տպավորություն է ստեղծվում, թե հիմա իշխանության գլուխ է կանգնած ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը:
Ախր, այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք ընկնում ստվերների հետևից։ Ինչո՞ւ եք պայքարում արդեն 5 տարի ակտիվ քաղաքականությամբ չզբաղվող անձի դեմ։
Չնայած կարող եք չպատասխանել, քանի որ պարզից էլ պարզ է, որ այս իշխանություններն ուղղակի մահվան աստիճան վախենում են Քոչարյանի վերադարձի հնարավորությունից: Բայց ինչո՞ւ են վախենում։ Որովհետև թեկուզ պաշտոնական թվերի համեմատության դեպքում առավելությունն ակնհայտորեն երկրորդ նախագահի կողմն է: Իսկ թվերը չեն խաբում: Նրա օրոք էլ, իհարկե, շատ խնդիրներ է ունեցել մեր երկիրը, բայց դա չի խանգարել Հայաստանի ընդհանուր զարգացմանը:
Ու եթե այս իշխանությունները ցանկանում են մոռանալ Քոչարյանի մասին ու այլևս չվախենալ նրա վերադարձից, ընդամենը պետք է այնպես անեն, որ իրենց ղեկավարման արդյունքում երկրի տնտեսությունը զարգանա, ոչ թե նոր-նոր հասնի 2008թ. սկզբերի մակարդակին: Պետք է այնպես անեք, որ արտաքին պարտքը, որ Հայաստանի անկախության առաջին 17 տարվա ընթացքում կազմել է ընդամենը 1,4 մլրդ դոլար, իսկ վերջին 5 տարիների ընթացքում հասել է գրեթե 5 մլրդ դոլարի, ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով աճի, այլ պակասի: Պետք է քաղաքացիների ապրելու համար նորմալ մարդկային պայմաններ ստեղծեք, որ չթողնեն փախնեն երկրից, այլ վերադառնան, ինչպես լինում էր 2004-2007 թվականներին: Պետք է մանր ու միջին բիզնեսին շնչելու հնարավորություն տաք, ոչ թե այնքան ճնշեք, որ մարդիկ գերադասեն վրաստանները զարգացնել իրենց կապիտալով: Պետք է Հայաստանի վարկը բարձրացնեք միջազգային ասպարեզում, որ նախկինի պես մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն, ոչ թե արհամարհեն ու ինչ-որ բաներ պարտադրեն: Պետք է ներդրողների, միջազգային խաղացողների համար շահավետ պայմաններ ստեղծեք, երկրի վստահությունը բարձրացնեք, որ աճող ներդրումների շնորհիվ տնտեսությունը շնչի:
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց իմաստը մեկն է՝ այնպես արեք, որ ձեր արած գործն ու թվերը խոսեն ձեր փոխարեն:
Տիգրան Այվազյանի ֆեյսբուքյան էջից