Լրահոս

10.10.2013 09:57


Սարգսյաններն ու Հայաստանի ձախողումները

Սարգսյաններն ու Հայաստանի ձախողումները

«Զարմանալի զուգադիպությամբ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սարգսյան ազգանունը կրող մյուս բարձրաստի­ճան պաշտոնյաներն իրենց իշխանավարման ընթացքում միայն ձախողումներ են գրանցել: Իսկ գուցե հենց Սարգսյան ազգանո՞ւնն Է պատճառը, որ նա ոչ միայն պաշտոնանկ չի անում ձախողումներ արձանագ­րածներին, այլև, ընդհակառակը, իրեն շարունակում է շրջապատել Սարգսյաններով»,–գրում է «Ժողովուրդը»։
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ժամանակին մեղադրեցին Արևմուտքի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, և այդպես էլ այդ փաստն ըստ արժանվույն չհերքվեց: ՀՀ վարչա­պետ Տիգրան Սարգսյանը մեր երկրի աղքատության ցուցանիշն անցկացրեց 35 տոկոսի սահմանագծից:
«Ֆի­նանսների նախարար Դավիթ Սարգսյանը ևս հասցրել Է իր պաշտոնավարման կարճ ընթացքում ձախողվել՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, նաև մի քանի անհասկանալի որոշումներ կայացնելով: Հիմա նրանց է միացել վերջերս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակված Արմեն Սարգսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը