Լրահոս

09.10.2013 17:32


Քիմիայի Նոբելյան մրցանակը հանձնվել է երեք գիտնականների

Քիմիայի Նոբելյան մրցանակը հանձնվել է երեք գիտնականների

Քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների` Մարտին Կարպլյուսին, Մայքլ Լևիտին և Արի Ուորշելին: Այս մասին այսօր հայտարարել է Ստոկհոլմում Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։

Գիտնականները մրցանակը ստացել են քիմիական ռեակցիաների ուսումնասիրման նպատակով համակարգչային ծրագիր ստեղծելու համար, որը թույլ է տալիս նաև կանխագուշակումներ անել։

Այս խորագրի վերջին նյութերը