Լրահոս

09.10.2013 16:28


Բրիտանացի դիզայներն ադամանդապատ պլատինից բոկոտիկներ է ստեղծել

Բրիտանացի դիզայներն ադամանդապատ պլատինից բոկոտիկներ է ստեղծել

Բրիտանացի դիզայներ Քրիստոֆեր Շելլիսն ադամանդապատ պլատինից բոկոտիկներ է ստեղծել, որոնք արժեն 83 000 եվրո։ Իտալական TMNews գործակալության հաղորդմամբ՝ թանկարժեք «Կլեոպատրայի բոկոտիկները» դիզայները ստեղծել է 4 տարվա ընթացում։ Պլատինի դժվարահալության պատճառով յուրաքանչյուր զույգի ձուլվածքն ստանալու համար 200 ժամ է ծախսվել։ Բոկոտիկները վաճառվում են Շելլիսի ինտերնետային խանութում։ Արտադրանքի համար տրվում է 1000 տարվա երաշխիք։

Շելլիսի անունը հայտնի է դեռ 2000–ից, երբ դիզայները բոկոտիկներ ստեղծեց ոսկուց ու ադամանդներից։

Այս խորագրի վերջին նյութերը