Լրահոս

09.10.2013 16:05


Իրանի ԱԳ նախարարը վատացել է թերթի հոդվածից

Իրանի ԱԳ նախարարը վատացել է թերթի հոդվածից

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաֆար Զարիֆը մեջքի հատվածում սուր ցավեր է զգացել այն բանից հետո, երբ կարդացել է «Քեյահան» պարբերականը։ 53–ամյա նախարարը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում պնդել է, որ հոդվածագիրն իր խոսքերն աղավաղել է։ Հոդվածում ներկայացված է եղել, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցն արտգործնախարարն անվանել է անտեղի։ Անձամբ Զարիֆը պնդում է, որ նման բան չի ասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը