Լրահոս

09.10.2013 15:41


Դեղարտադրողներն առանց համապատասխան թույլտվություն արտադրանք են տալիս

Դեղարտադրողներն առանց համապատասխան թույլտվություն  արտադրանք են տալիս

Հայաստանում դեղարտադրողներն առանց համապատասխան թույլտվություն արտադրանք են տալիս։ Այս մասին ասուլիսին հայտնել է ԳԱԱ-ին կից «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Վիգեն Թոփուզյանը։

«Երկու տարի առաջ այս հարցը բարձրացվել է, բայց ինձ ասում են, որ պետք է առաջնորդվենք եվրոպական չափանիշներով։ Մինչդեռ՝ չինական, ամերիկյան ու Ճապոնական ստանդարտները տարբերվում են միմյանցից»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Ինչ վերաբերում է դեղերի շուկայի վերահսկողությանը, բանախոսը նշեց, որ այսօր արտադրության մեջ կա ընդամենը երեք անուն։ Իսկ դեղագործությամբ զբաղվող ընկերություններից շատերը արտադրանքի հումքը բերում են Հնդկաստանից, Չինաստանից. «Այդ հարցն էլ պետք է Հայաստանում լուծվի՝ հումքի հարցում երկրի հույսը դրսի վրա է»:

Այս խորագրի վերջին նյութերը