Լրահոս

09.10.2013 14:57


ԱԻՆ նախկին պաշտոնյան պաշտոնական կեղծիք է կատարել

ԱԻՆ նախկին պաշտոնյան պաշտոնական կեղծիք է կատարել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածներով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, իր անմիջական ենթակա, հրշեջ հրահանգիչ Է. Ա.-ի խնդրանքը չմերժելու և այդ կերպ նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Վերջինիս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետև` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի: Այնուհետև ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետը պաշտոնական փաստաթուղթ համարվող` աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Է. Ա.-ն հիշյալ ժամանակահատվածում ներկայացել է ծառայության, և այն իր ստորագրությամբ հաստատելով` հանձնել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն, որի հիման վրա ստացել է վարձատրություն` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը