Լրահոս

09.10.2013 22:31


Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանի ԱԳՆ–ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարբերությունները վերականգնելու շուրջ փոխհամաձայնության գալու տեղեկությունը։ Կողմերը համաձայնվել են նշանակել արտաքին գործերի ժամանակավոր հավատարմատարներ։

«Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Իրանի ԱԳ նախարարներ Ուիլյամ Հեյգի ու Ջավադ Զարիֆի միջև: Հեյգն առաջարկել է արտաքին գործերի ժամանակավոր հավատարմատարներ նշանակել երկու պետությունների մայրաքաղաքներում»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աֆհամը:

Կողմերը հարաբերությունները խզել էին 2011թ.-ին, երբ Իրանի մայրաքաղաք Թեհրանում բրիտանական հյուպատոսությունը հարձակման ենթարկվեց: Թեև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվել, սակայն Մեծ Բրիտանիան փակել է իր հյուպատոսությունը և Լոնդոնից հետ ուղարկել իրանցի դիվանագետներին:

Այս խորագրի վերջին նյութերը