ՄԱԿ-ի նոր անկյուն Գյումրու Կենտրոնական գրադարանում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները, պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:
ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:
Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:
ՄԱԿ-իանկյուններարդեն կանՀայ-Ռուսական (Սլավոնականհամալսարանում), ԽաչատուրԱբովյանիՀայաստանիպետականմանկավարժականհամալսարանում, ՀայաստանիազգայինագրարայինհամալսարանումևՀայաստանիպետականտնտեսագիտականհամալսարանում, և երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում:
ՄԱԿ-ի նոր անկյուն Գյումրու Կենտրոնական գրադարանում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները, պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:
ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:
Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:
ՄԱԿ-ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական (Սլավոնական համալսարանում), Խաչատուր ԱբովյանիՀայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարայինհամալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում: