Այսօր կեսօրին «Կանխատեսում» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների «exit-poll»-ի միջանկյալ արդյունքները։ Համաձայն դրանց՝ ժամը 10.30-ի դրությամբ Իլհամ Ալիևն անհամեմատ առաջ է մրցակիցներից (ձայների 92,15%), երկրորդ տեղում գտնվող ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին քվեարկել է ընտրողների 6,06%-ը։
Սակայն, «Turan»-ի փոխանցմամբ, «Ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների մոնիթորինգի» կենտրոնի գործադիր քարտուղար Բաշիր Սուլեյմանլին հայտնել է, որ ընտրությունների ընթացքում «exit-poll»-ի արդյունքների հրապարակումն օրենքի լրջագույն խախտում է։ Նա նաև ընդգծել է, որ «exit-poll»-ը բացառապես անց են կացրել իշխանական կազմակերպություները կամ էլ նրանց օտարերկրյա գործընկերները։
Ալիևը տոկոսներ է խփում