Ստացած պայմանագիրն Արամ Մանուկյանի մոտ նո՛ր հարցեր է առաջացրել
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին ասել էր, որ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ պայմանագիր կա՛ կնքված, և դրա մեկ օրինակն էլ ուղարկվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը 6 ամսվա մեջ արդեն 4 անգամ ՀՀ կառավարությունից պահանջում էր այդ պայմանագիրը, սակայն նրան չէին տրամադրում։ Իսկ ԱԺ–կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիր չկա կնքված։
Սա բազում հարցեր էր առաջացրել թե՛ Արամ Մանուկյանի և թե՛ բազմաթիվ քաղաքացիների մոտ։ Սակայն երեկ ստացած պայմանագրի պատճենն է՛լ ավելի հարցերի տեղիք է տվել։
–Սովորական պայմանագիր է, որտեղ գազի գին է սահմանված՝ 270 դոլար 1խմ–ի համար։ Պայմանագիրը կնքվել է մարտի 29–ին «Հայռուսգազարդի» և «Գազպրոմի» միջև։ Բայց հարցերն ավելի են շատացել։ Օրինակ՝ ինչի՞ էին գաղտնի պահում, ինչո՞ւ էին ասում՝ կա–չկա պայմանագիր, ինչի՞ էին իրար հակասող հայտարարություններ անում,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Մանուկյանը։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ այդ պայմանագիրը հետին թվով կնքված լինի, Ա. Մանուկյանը պատասխանել է.
–Չեմ կարող ասել։ Ես հիմա համադրում եմ իրար հակասող բոլոր հայտարարությունները, բայց եթե սովորական պայմանագիր էր, ինչի՞ էին թաքցնում։ Մնացածը թողնում եմ ձեզ, թե ինչ է կատարվում, չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ մինչև հիմա ինձ չէին տալիս պայմանագիրը։

7or.am